Սինխրոն մեքենա
Սինխրոն մեքենա, փոփոխական հոսանքի էլեկտրական մեքենա (սովորաբար եռաֆազ), որի պտտման հաճախականությունը խիստ հաստատուն կերպով կապված է մագնիսական դաշտի պտտման հաճախականության կամ ցանցի հաճախականության հետ։ Ըստ սինխրոն մեքենայի աշխատանքի ռեժիմի տարբերում են սինխրոն գեներատորներ (ակտիվ հզորության գեներատորներ), սինխրոն էլեկտրաշարժիչներ (պտտման հաստատուն հաճախականության շարժիչներ), ինչպես նաև սինխրոն կոմպեսատորներ (ռեակտիվ հզորության գեներատորներ)։ Սինխրոն մեքենաները լինում են երկու տիպի՝ բացահայտաբևեռ և ոչ բացահայտաբևեռ ինդուկտորով։ Սինխրոն մեքենաների հիմնական բաղադրիչ մասերն են փոփոխական հոսանքի փաթույթը կրող ստատորը և ռոտորը, որի վրա տեղադրվում է հաստատուն հոսանքով սնվող գրգռման փաթույթը։ Երբեմն փոքր հզորության (մինչև 20 կվտ) սինխրոն մեքենաներում փոփոխական հոսանքի փաթույթը տեղակայում են ռոտորի, իսկ գրգռման փաթույթը՝ ստատորի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |